Եթե տղամարդկություն ունենայիք, կհասկանայիք` որքան նվաստացուցիչ են հնչում ձեր խոսքերն ու խնդրանքները. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իրեն «առևանգելու» վերաբերյալ հնչեցրած կոչը՝ այն գնահատելով որպես խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու փորձ։ Կադիրովի խոսքով՝ նման հայտարարությունները չեն նպաստում բանակցային մթնոլորտի ձևավորմանը։
«Հիմա նա ամերիկացիներից օգնություն է խնդրում՝ ասելով. «Նրանք զենքով չօգնեցին, բայց գոնե առևանգեք Ռամզանին... Պահպանեք ձեր դեմքը և մի՛ նվաստացրեք ձեզ։ Եթե տղամարդկության մի փոքրիկ նշույլ ունենայիք, կհասկանայիք, թե որքան նվաստացուցիչ են հնչում ձեր խոսքերն ու խնդրանքները»,- ասել է նա:
Չեչնիայի ղեկավարի հայտարարության մեջ ընդգծվում է, որ քաղաքական առաջնորդների խոսքը կարող է ազդել միջազգային գործընթացների վրա, այդ թվում՝ խաղաղության հասնելու հեռանկարների։ Նա հավելել է, որ նման արտահայտությունները միայն սրում են իրավիճակը և հեռացնում կողմերին երկխոսությունից։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...