Խոշոր հրդեհ Երևանում. Սայաթ- Նովա պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հունվարի 5-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ- Նովա պողոտա 25 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Լրացուցիչ ժամանել է ևս 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:
Փրկարարները շենքից տարհանել են մեծ թվով քաղաքացիների, հրդեհի հետևանքով էլ բնակարանի սեփականատեր, 55-ամյա Նարինե Դ.-ն վերին վերջույթների մակերեսային այրվածքներ է ստացել ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտագնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան: