Հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Շարմ էլ Շեյխից թռնել Երևան
Ավելի քան հարյուր հայ զբոսաշրջիկներ, որոնք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներն էին անցկացնում Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ ծովափնյա հանգստավայրում, հինգշաբթի վաղ առավոտից չեն կարողանում թռնել դեպի Երևան, թռիչքն անընդհատ հետաձգվում է։ Այս մասին 24News-ին հայտնել է ուղևորներից մեկը։
«Առավոտյան այստեղի ժամանակով ժամը 08․00-ին (06:00 Երևանի ժամանակով - խմբ.) պետք է Երևան թռնեինք։ Եկանք օդանավակայան, ու անընդհատ թռիչքի ժամը փոխվում է։ Ընտանիքներով, կանանցով ու երեխաներով սպասում ենք։ Հիմա էլ տալիս է գիշերը ժամը 2-ին թռիչքը։ Ոչ մեկ ոչ մի բան չի բացատրում, եգիպտացի աշխատողներն ինչ-որ կցկտուր բաներ են ասում, թե իբր Իրանի օդային տարածքը փակ է և այլն։ Ասացին՝ հյուրանոց կտանենք, բայց դա էլ չեն անում», - նշեց մեր զրուցակիցը։
Ավելի ուշ թռիչքն իրականացնող «Արմենիա» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ «Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։
Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։
Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը՝ ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»։
Թեպետ «Արմենիա» ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, թռիչքը պետք է իրականացվի Երևանի ժամանակով 21։30-ին, սակայն նշենք, որ օդանավակայանի թռիչքացուցակում նշված է Երևանի ժամանակով 04․00-ն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից զինվորականներ են ուղարկվել Ղազախստան. ՀԱՊԿ
Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերո...
Ովքեր են վերադառնում գերությունից․ հայտնի են զինծառայողների անունները
Հայտնի են Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնո...
ՀՐԱՏԱՊ․ Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի օկուպացրած հատվածում
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան հ...
Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ովքեր են ռիսկի խմբում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մասնագետների գ...