ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան. շենքում հրդեհ է բռնկվել
Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք։ Հավաքվածները զինված են փայտերով ու վահաններով։
Ականատեսները ՏԱՍՍ-ին հաստատել են, որ այսօր ցուցարարները փորձել են գրոհել Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքը։
«Հրապարակի կողմից լսվում են խլացուցիչ նռնակների ձայներ, շատ բարձր ու հաճախ, ասում են՝ շատ մարդիկ են եկել, որ գրոհեն վարչական շենքերը, գրոհում են ակիմատը, երիտասարդներ՝ փայտերով ու ամրաններով տարբեր փողոցներից դեպի այնտեղ են ձգվում, շուրջբոլորը ուժայիններ են, բախումներ, ջարդեր, խանութներն այսօր չեն աշխատում»,- ասել են գործակալության զրուցակիցները։
Հաղորդվում է նաև, որ հրդեհ է սկսվել Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքում, որտեղ ներխուժել են ցուցարարները։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։
Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերն ինչ է տեղի ունեցել Ղազախստանում․ ամփոփ տվյալներ
Ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ղազախստանում - Ցուցարարեների հետ մարտերում երկու գվարդիական զոհվեց Կիզիլորդ...
ՀՐԱՏԱՊ․ Թշնամին կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ․ մեքենա է այրվում
Թշնամին Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակ է բացել, այրվում է Արցախի քաղաքացու մեքենան։ Այս պահին հավելյալ մանրա...
Տեսանյութ է հրապարակվել երեկ սահմանին տեղի ունեցածից․ մեր զինվորները հակառակորդին զգալիորեն մեծ վնաս են հասցրել
Թեև Ադրբեջանը պաշտոնապես հայտնեց 1 զոհի մասին, սակայն մեր զինվորները թշնամուն զգալիորեն ավելի մեծ վնաս են հասցրել։ Համաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցի տեսախցիկները ֆրիքսել են, թե ցուցարարն ինչպես է մեքենայով հարվածում ոստիկանների խմբին
«Հունվարի 5-ին ցուցարարները ներխուժեցին Ակտոբեի Ակիմատ՝ Աբուլխայր Խանի պողոտայի երկայնքով: Ապօրինի գործողությունների արդ...