«ՔՊ-ն փորձում է ճնշումներով վերցնել համայնքային իշխանությունը». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չմտնելով բոլոր տեսակի կեղտոտ քայլերի իրավական քննարկումների մեջ` պետք է արձանագրենք, որ Վարդենիսում ընդդիմությունը գումարային առումով ավելի շատ քվե է ստացել, քան ՔՊ-ն:
Ընդդիմությունը այդ համայնքում ունի ավագանու 14 անդամ, ՔՊ-ն` 13: Եվ ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի ընդդիմությունից: Այդպիսին է վարդենիսցիների` ընտրություններով արտահայտված կամքը:
Բայց ՔՊ-ն չի համակերպվում այդ իրողության հետ. նախ ոստիկանության միջոցով փորձեց տապալել համայնքի ղեկավարի ընտրության նիստը, ապա, ակնհայտ առանց հիմքերի գնաց վարչական դատարան` բողոքարկելու համայնքի ղեկավարի ընտրված լինելու հանգամանքը, իսկ այսօր ոստիկանության միջոցով չի թողնում, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք:
Կարող է հարց առաջանալ. ինչու՞ է ՔՊ-ն դիմում այդ բոլոր, ըստ էության, ժամանակ ձգող քայլերի, եթե, միևնույնն է, համայնքի ավագանիում ունի 27 տեղերից միայն 13-ը: Ասեմ (ենթադրեմ), որ այդ ընթացքում փորձի ուժայինների ճնշումներով և/կամ առնելով իր կողմ քաշի ավագանու գոնե մեկ անդամի և ստանալով մեծամասնություն՝ վերցնի համայնքային իշխանությունը:
Առայժմ, ամեն դեպքում, պարզ է, որ ՔՊ-ն (վարչական լծակների չարաշահմամբ) չի թողնում, որ վարդենիսցիների մեծամասնության քվեները հավաքած ուժերը կարողանան համայնքային իշխանություն ձևավորել»։
Նմանատիպ հոդվածներ
«ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս առաջվանը չեն լինի․․»․ համացանցում քննարկում են Մակունցի մասին լուրը
Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համա...
«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա». Բաբկեն Թունյան
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշ...
Լեհաստան-Բելառուս սահմանին պարիսպ կկառուցվի
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագրեր է կնքել կապալառուների հետ Բելառուսի հետ սահմանին հիմնական պարիսպ կառուցել...
Կադիրովը կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը, չտրվե...