«ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս առաջվանը չեն լինի․․»․ համացանցում քննարկում են Մակունցի մասին լուրը
Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգային միջավայրը և տարածաշրջանային զարգացումները:
Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխան:
ԱՄՆ ռազմածովային քոլեջը, որը հիմնադրվել է 1884 թ. որպես ռազմածովային նավատորմի սպաների համար մասնագիտական ուսուցման առաջադեմ դասընթաց, կրթում և զարգացնում է առաջնորդներին իրենց կարիերայի որոշակի փուլերում՝ ԱՄՆ-ի կառավարական հաստատություններից և գերատեսչություններից, ինչպես նաև միջազգային ռազմածովային ուժերից:
Նշենք, որ այս հայտարարությունը համացանցում հումորային քննարկումների պատճառ դարձավ։
«ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս առաջվանը չեն լինի․․»,- նշել է հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։
«Մարյակ Մակունց»,- նշել է Աջափնյակի նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանը։
Նշենք նաև, որ այլ մեիկնաբանություններ էլ կան։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա». Բաբկեն Թունյան
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշ...
Լեհաստան-Բելառուս սահմանին պարիսպ կկառուցվի
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագրեր է կնքել կապալառուների հետ Բելառուսի հետ սահմանին հիմնական պարիսպ կառուցել...
«ՔՊ-ն փորձում է ճնշումներով վերցնել համայնքային իշխանությունը». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չմտնելով բոլոր տեսակի կեղտո...
Կադիրովը կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը, չտրվե...