Կադիրովը կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը, չտրվել սադրիչների ազդեցությանը
և Ղազախստանի իրադարձությունները համեմատել է Չեչնիայում ռազմական գործողությունների մեկնարկի սցենարի հետ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Գազի գնի պատճառով մարդիկ դուրս են եկել փողոց՝ քանդում են, սպանում են։ Ինչո՞ւ ավերել: Ինչո՞ւ լինել ագրեսիվ, ծեծել ոստիկաններին: Նրանք հանցագործություններ են կատարում և դրա համար հետագայում կպատժվեն»,- ասել է Կադիրովը։
Նա նաև կանգ առնելու կոչ է արել նրանց, ովքեր «կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին», քանի որ պետությունն ընդունել է կառավարության հրաժարականը և նվազեցրել գազի գինը։
«Պատերազմը երբեք լավ բանի չի տանում, պատերազմը կործանում է, ոչնչացնում և սպանում է... Ես խնդրում եմ նրանց, ովքեր կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին, կա՛նգ առեք»,- ասել է Կադիրովը։
Հիշեցնենք` այսօր ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։
Նմանատիպ հոդվածներ
«ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս առաջվանը չեն լինի․․»․ համացանցում քննարկում են Մակունցի մասին լուրը
Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համա...
Լեհաստան-Բելառուս սահմանին պարիսպ կկառուցվի
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագրեր է կնքել կապալառուների հետ Բելառուսի հետ սահմանին հիմնական պարիսպ կառուցել...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկ...
«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա». Բաբկեն Թունյան
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշ...