Լեհաստան-Բելառուս սահմանին պարիսպ կկառուցվի
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագրեր է կնքել կապալառուների հետ Բելառուսի հետ սահմանին հիմնական պարիսպ կառուցելու շուրջ: Այս մասին ասել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։
Իր հերթին Լեհաստանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատարի տեղակալ Վիոլետա Գոժկովսկայան ասել է, որ արգելապատնեշի երկարությունը կկազմի 186 կիլոմետր։
Շինարարական աշխատանքները կիրականացվեն միաժամանակ չորս տեղամասերում։
Կառուցման համար կօգտագործվի պողպատ, դրանում նախատեսված է 22 դարպաս՝ կենդանիների հնարավոր միգրացիան ապահովելու համար։
Վոնսիկը հաստատել է, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի հունիսի վերջին:
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Լեհաստանը որոշել է պաշտպանիչ կառույց ունենալ Բելառուսի հետ սահմանին: Այն ունենալու է հինգ մետր բարձրություն, հագեցած կլինի գիշերային և ցերեկային տեսողության տեսախցիկներով, շարժման սենսորներով։
Նմանատիպ հոդվածներ
«ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս առաջվանը չեն լինի․․»․ համացանցում քննարկում են Մակունցի մասին լուրը
Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համա...
Կադիրովը կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը, չտրվե...
«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա». Բաբկեն Թունյան
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշ...
«ՔՊ-ն փորձում է ճնշումներով վերցնել համայնքային իշխանությունը». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չմտնելով բոլոր տեսակի կեղտո...