Պատահարներ

Բախվել են Mercedes-ն ու Opel-ը, մեքենան հրդեհվել է. կա վիրավոր

Unknown
Բախվել են Mercedes-ն ու Opel-ը, մեքենան հրդեհվել է.  կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 45-ամյա Գեղամ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ալեքս Հ-ի վարա Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Վարորդներից Գեղամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքվ Opel-ում հրդեհ է բռնկվել, ու մինչ կժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու պարեկները։

Այնուհետև հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից