Պատահարներ
Վրաստանում օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր
Վրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել, դեկտեմբերի 29-ին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Երկուսը տեղում մահացել են, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում։
Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։
Հեռուստաալիքը նշում է, որ զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0