ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թալիբները կրակել են ցուցարար կանանց ուղղությամբ
Թալիբները կրակել են Քաբուլում բողոքի ցույց կազմակերպած կանանց ուղղությամբ, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ կանայք դուրս են եկել փողոց՝ պահանջելով հարգել իրենց իրավունքները, բարելավել ապրելու պայմանները: Նրանք վանկարկել են «աշխատանք, սնունդ, ազատություն»: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություն չի ստացվել: |