Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց
ԱԱԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը: Խոսքն այն քրեական գործի մասին է, թե իբր նա նախապատրաստել էր ՀՀ վարչապետի սպանությունը: Մեկ տարի անց նախաքննական մարմինը հասկացավ, որ աձին անհիմն մեղադրելով որևէ արդյունքի չեն հասնի: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
2020 նոյեմբերի 15-ին ԱԱԾ -ն հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանը ձերբակալվել էր վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու գործողությունները նախապատրաստելու համար։
ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեղադրվում էր իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Փաստաբան Լուսինե Սահակյանը դեռեւ այն ժամանակ ապօրինի է որակում մեղադրանքը։
ԱԱԾ-ն հրապարակել էր հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալ, նախկին իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։
Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։ Եվ ահա մեկ տարի անց ապացուցվեց, որ նման բան չի նախապատրաստվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի օկուպացրած հատվածում
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան հ...
Ովքեր են վերադառնում գերությունից․ հայտնի են զինծառայողների անունները
Հայտնի են Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնո...
Հայաստանից զինվորականներ են ուղարկվել Ղազախստան. ՀԱՊԿ
Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերո...
Լուսանկարներ․ Վլադիվոստոկ մեքենաները սառցապատ են հասել
РИА Новости-ի թղթակիցը նկարահանել է Վլադիվոստոկում սառցապատ մեքենաների բեռնաթափումը։ Ավտոփորձագետները ՌԻԱ Նովոստիին ասել...