
Արցախցիների բողոքի ակցիան կառավարության դիմաց

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։
Հադրութից տեղահանված բնակիչները բարձրաձայնում են բնակարանային խնդիրների հարցը։
«Ունենք չորս հարց և ակնկալում ենք ստանալ դրանց պատասխանները։ Բոլորս ցանկանում ենք հետ վերադառնալ մեր բնակավայրեր։ Դա մեր առաջին պահանջն է, որ իշխանությունները պետք է մտածեն այդ մասին։ Երկրորդը, մեզ մտահոգում է մեր կարգավիճակի հարցը։
Երրորդ հիմնական հարցը մեզ տանիքով ապահովելն է, իսկ չորրորդը՝ սոցիալական հարցեր են, որոնք խիստ մտահոգում են մեր բնակչությանը»,-նշեց հադրութցիներից մեկը։
Հադրութի բնակիչները մեկ տարուց ավել է, ինչ տեղափոխվել են, գտնվում են ՀՀ-ում և իրենց խոսքով զրկված են սոցիալական աջակցություններից։
Հարդրութի բնակիչները նշում են, որ սկզբնական շրջանում օգտվել են սոցիալական աջակցության ծրագրերից, բայց դա չնչին գումար է այս վիճակում գտնվող մարդկանց համար։