ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում Mercedes-ը ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը, երբ Mercedes-ը Աբովյան պուրակից դեպի Սարալանջի հին ճանապարհով ընթանալիս դառնում է ավտովթարի հեղինակ, ինչի հետևանքով վնասվում են մի քանի ավտոմեքենաներ, 2 հոգի էլ տեղափոխվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 26-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել էին 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda  Accord մակնիշի,  24-ամյա Դավիթ Միսակյանի վարած  Hyundai Elantra  մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած  Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած  Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել վթարված ավտոմեքենաների վարորդները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Փաստի առթիվ  նյութեր էին նախապատրաստվում: 

Քաղաքականություն

Պատահարներ