ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար. բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են  Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte  մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  55-ամյա Արմեն Վարդանյանի վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում  է shamshyan.com -ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Քաղաքականություն