Քաղաքականություն

Համայնքապետ առ համանքապետ դատվելու են. «Հրապարակ»

Համայնքապետ առ համանքապետ դատվելու են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, գործող իրավապահները, որոնք ձեռնպահ չմնացին անգամ համայնքապետի ընտրված թեկնածուներին ձերբակալելու եւ կալանավորելու որոշումներից, այս…

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, գործող իրավապահները, որոնք ձեռնպահ չմնացին անգամ համայնքապետի ընտրված թեկնածուներին ձերբակալելու եւ կալանավորելու որոշումներից, այս օրերին անհանգստացնում են նաեւ մյուս ընդդիմադիր համայնքապետերին, որոնք դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրվել են ընդդիմության ցուցակներով ու հիմա հրաժարվում են իշխանության թրի տակով անցնել ու կոալիցիա ձեւավորել ՔՊ-ի հետ։ 

Մեզ ահազանգել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք համայնքապետեր, որոնք աջակցել են ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը, եւ հայտնում են, որ վերջին օրերին իրավապահներն իրենցով են հետաքրքրվում: Հավանաբար, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները, եւ նոր ընտրությունների ժամանակ նրանք հեռու մնան ընդդիմությունից։ 

Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ հատկապես՝ համայնքապատկան հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու համար։ Նման մեղադրանք կարող են առաջադրել անխտիր բոլոր համայնքապետերին»: 

 

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում». ավագանու անդամ

Ավագանու անդամ Վահե Գևորգյանի ՝ ավագանու անդամների սաբոտաժ անելու հետ կապված, նոր բացահայտումների գրառման տակ գտել ենք ա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250