ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում հայտնի հայազգի պրոդյուսերը սպանել է ատամնաբույժին

Մոսկվայում տղամարդը բերման է ենթարկվել, ով դանակով հարձակվել է մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկի ատամնաբույժի վրա։ Ըստ տեղեկության  հարձակվողը հայազգի հայտնի պրոդյուսեր 59-ամյա Մուրադ Հովհաննիսյանն է։

Մոսկվայում դժգոհ հաճախորդի կողմից հարձակման ենթարկված ատամնաբույժ Ջամալ Օդիլովը մահացել է հիվանդանոցում, հայտնում է Մոսկվայի դատախազությունը:

Հաղորդվում է, որ 1961 թվականին ծնված Հովհաննիսյանը դանակով հարվածել է ատամնաբուժարանի աշխատակցին՝ դժգոհ լինելով մատուցված ծառայություններից։
Հարձակվող Մուրադ Հովհաննիսյանն արդեն կալանավորվել է։

Քաղաքականություն