Բերդի համայնքապետը գործարքի չի գնում. առաջիկայում հնարավոր են լուրջ հուզումներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը բավարարել էր:
Այս գործի հետ կապված՝ «Փաստին» մի քանի ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով ոչ մեկ անգամ Մանուչարյանին առաջարկել են հրաժարական տալ, որպեսզի կարողանան ՏԻՄ-երի «զավթման» շրջանակներում Բերդում ևս պաշտոնակատար նշանակել իրենց ցանկալի անձին:
Սակայն Հարություն Մանուչարյանը հրաժարվել է, ինչից հետո հարուցվել է քրեական գործ, իսկ օրեր առաջ որոշում է կայացվել նաև նրան կալանավորել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ են իշխանություններն ուղիղ տեքստով Մանուչարյանին առաջարկում հրաժարական տալ՝ խոստանալով այդ դեպքում ոչ միայն կալանավորման որոշումը փոխել, այլև նույնիսկ քրեական գործը կարճել: Մանուչարյանը, մեր տեղեկություններով, դարձյալ հրաժարվել է՝ նշելով, որ նախ՝ գործարքի չի գնում, և երկրորդ՝ համարում է, որ հարուցված քրեական գործը բացարձակ անհիմն է, ու ինքը մեղադրանքը չի ընդունում:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս իրադարձությունները շատ մեծ դժգոհություններ են առաջացրել ոչ միայն Բերդի ավագանու անդամների, այլև բնակչության շրջանում, և չի բացառվում, որ առաջիկայում Բերդում լուրջ հուզումներ ու բողոքի ակցիաներ սկսվեն»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, անգամ պատահաբար. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. "Սիրելի երևանցիներ, սիրելի հայր...
Մոսկվայում կալանավորվել է ատամնաբույժին դանակահարած հայ պրոդյուսերը
Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը վճռել է մինչ 2022-ի փետրվարի 13-ը կալանքի տակ պահել պրոդյուսեր Մուրադ Հովհաննիսյանին: Այս...
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջան...
ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրո...