19-ամյա տղան ընկերոջ պապի մեքենան առևանգել է ու վաճառել մոտ 500 դոլարով

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած 76-ամյա քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են Գյումրիի Շչեդրինի փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:

 

Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանեց, որ ընկերոջ պապի մեքենայի սրահից, հետագայում առևանգելու նպատակով, նախապես վերցրել էր պահեստային բանալին, իսկ դեկտեմբերի 14-ին, օգտվելով մեքենայատիրոջ բացակայությունից, առևանգել էր «Ֆոլքսվագենը», վաճառելու դիտավորությամբ ուղևորվել Երևան ու 400 դոլարով և 50.000 դրամով վաճառել այն: Խուզարկությամբ երիտասարդի գրպանում հայտնաբերվել է 400 դոլար և 13 000 դրամ:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «Ֆոլքսվագենը» հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հետաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն