ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցույց՝ Բաքվում․ ինչպես են վարվում ոստիկանները
Բաքվի ոստիկանությունը քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամլիին սատարող ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառել և բռնությամբ ցրել ցույցը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության հայտնի անդամ Սալեհ Ռուստամլին սպառնում է շարունակում էր հացադուլը և հրաժարվել նաև հեղուկ օգտագործելուց՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել իրեն բանտից: Ըստ հաղորդումների՝ բժիշկներն ասել են, որ եթե նա այդպես վարվի, ապա դա լուրջ և ուղղակի վտանգ կլինի նրա ինքնազգացողությանը։
Ռուստամլին 2019 թ․ փետրվարին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ փողերի լվացման մեղադրանքով։ Նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը OC Media-ին ասել է, որ նոյեմբերի 29-ի դրությամբ՝ հացադուլի 24-րդ օրը, իր պաշտպանյալ Ռուստամլիի առողջական վիճակն սկսել է կտրուկ վատանալ։