Երևանում թալանել են բանկերից մեկի իրավաբանական վարչության բաժնի պետի տունը. հափշտակել են ոսկյա, արծաթյա զարդեր և գումար. Shamshyan. com

Shamshyan .com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։  

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով։ 

 

Այդ օրը, կեսօրին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Ա-ն հայտնել է Մալաթիայի ոստիկանություն, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան դուռը, մտել ներս և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։  

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը։  Իրավապահներին Դավիթ Ա-ն ասել է, որ ինքն աշխատում է «Արարատբանկ» ՓԲԸ-ում՝ իրավաբանական վարչությունում՝ բաժնի պետ։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն