
Արմավիրի մարզում բախվել են Volkswagen Touareg–ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի վերջնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Զավեն Հ.-ի վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Սամվել Մ.-ի վարած մոպեդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է,իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: