300 մարդ դեռ արգելափակված է տանիքում․ մանրամասներ Հոնկոնգի առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից
Հոնկոնգի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ թունավորվել է շմոլ գազից, նրանցից 4-ը հոսպիտալացվել է։
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները տեսանյութեր էին հրապարակել, որոնցում երևում էր, թե առևտրի կենտրոնն ինչպես էր ծխով լցվել, և ինչպես էին իրականացվում տարհանման աշխատանքները։
Տասնյակ մարդիկ բարձրացել էին տանիք, որպեսզի փրկվեին։
Ավելի քան 300 մարդ դեռ արգելափակված է տանիքում։