
Բարձրաշենի դպրոցը չի ջեռուցվում. ծնողները բողոքում են

Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ դասարանների ջեռուցման վատ վիճակի։ Այս մասին փոխանցում է yerevan.today-ը:
«Մենք հազիվ աշխատում ենք, որ մեր երեխաներին կերակրենք, ոչ թե աշխատում ենք որ դեղորայքի փող տանք։ Մեր խնդրանքն այն է, որ ապահովեն նորմալ ջեռուցում, որ երեխաները դպրոցում դաս անեն։ Ասում են՝ օնլայն, երեխաները հեռախոսներն անջատում են, դաս չեն անում մեր երեխեքը գնալով բթանում են։ Պայքարելու ենք մինչև վերջ, եթե ոչինչ չարեցին մենք այստեղ դուռը փակելու ենք, մեր երեխեքին վերցնենք դուրս գանք»,-ասաց ծնողներից։