Փաշինյանը պատասխանել է ընդդիմադիրների հայտարարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գեղարքունիքում ընթացող քարոզարշավի ընթացքում խոսելով ընդդիմության հայտարարություների մասին ասել է, որ 2020թ․-ին լրտեսական առաքելություն էին կատարում՝ ներդնելով միջանցքի թեման, նույն ձևով այսօր լրտեսական առաքելություն են կատարում՝ ներմուծելով 300 հազար ադրբեջանցիների թեման։
«2021 թվականին ի՞նչ էր ասում ընդդիմությունը: Ընդդիմությունն ասում էր՝ Սևանը տվել են, 2021 թվի նախընտրական քարոզարշավին, ասում էին՝ եթե ՔՊ-ի օգտին քվեարկեք, հլը էն ժամանակ շատ բարեգութ էին, ասում էին՝ Սևանի արևելյան ափը, նկատի ունեին Շորժայից մինչև Մասրիկ, ադրբեջանցիներն են գալու ապրեն: Էսօր քանի՞ ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում»,-շեշտել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Շորժա-Մասրիկ հատվածը տպավորություն չի թողնում, այժմ էլ մտցրել են 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա. «Չի եղել էդպիսի թեմա, չկա և չի՛ լինելու: Որովհետև մենք փակել ենք կոնֆլիկտի էջը: Բայց ես ձեզ ասում եմ նաև ուղիղ և առանց սեթևեթանքի՝ չկա և չի լինելու 500,000 Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմա, չի՛ լինելու»,-շեշտել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բացահարտումներ են լինելու. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բաց...
Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը
Գեղարքունիքի մարզում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի, Բելա...