
30-ամյա վարորդը Աշտարակում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, BMW-ով բախվել է քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Քնարիկ Զաքարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևկեելի գոտուց, բախվել քարերին և մոտ 10 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի հետևանքով վարորդ Ք. Զաքարյանը օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նա տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։