ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիցիլիայում պայթյունից հետո 12 մարդ անհետ կորել է
Առնվազն 12 մարդ անհետ կորել է իտալական Սիցիլիա կղզու Ռավանուզա կոմունայում գազի պայթյունի հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Giornale di Sicilia թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անհետ կորածների թվում կա երեք երեխա և մեկ ամուսնական զույգ։ Զոհերի հստակ թվի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Ինչպես հայտնում է թերթը, պայթյունի հետևանքով փլուզվել է հինգ հարկանի շենք և վնասվել հարևան երկու շենք։
Տեղում աշխատում են հրշեջները, շտապօգնության մեքենաները և շտապ օգնության այլ ծառայություններ։ Ռավանուզա է ժամանել նաև կամավորների երեք թիմ։