ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում տոռնադոն հարյուրից ավելի մարդու կյանք է խլել
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի արևելքում տոռնադոյի հետևանքով մասամբ փլուզվել է Իլինոյս նահանգում Amazon ընկերության պահեստը, տասնյակ մարդիկ փլատակների տակ են:
Արկանզաս նահանգի ծերանոցում փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը տուժել են: Թեննեսի նահանգում զոհվել է երեք մարդ: Կենտուկի նահանգում զոհերի թիվը գերազանցում է 50-ը: Կենտուկիում 70 մարդ է մահացել: Նահանգապետ Էնդի Բեշիրը նշել է, որ նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Տարերային աղետի հետևանքների դեմ պայքարին ներգրավվել են Կենտուկիի ազգային գվարդիան և նահանգային ոստիկանությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս և այլն նահանգների մի շարք շրջաններում պտտահողմի մասին։