ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում 44 օրյա պատերազմի մասնակիցը փորձել է ինքնահրկիզվել
Երեկ երեկոյան Ադրբեջանի մետրոյի կայարաներից մեկում ինքնահրկիզման փորձ է արել 20-ամյա Էլիսահիբ Ռյուստեմովին։ Այս մասին հայտնում է Ադրբեջան Պոստֆակտում տելեգրամի ալիքը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ռյուստեմովին զանգահարել է 102 ծառայություն և ասել, որ ինքնահրկիզվելու է մետրոյի Քյորօղլու կայարանի ելքի կամրջի վրա։ Ինքնահրկիզվել ցանկցողը 44-օրյա պատերազմի մասնակից է և վերջին 3 ամիսների ընթացքում բողոքի ակցիաներ է իրականացել՝ պնդելով, որ իրեն չեն վճարել և անտերության են մատնել: Տեսանյութից երևում է, որ ոստիկանները կանխել են ինքնահրկիզումը և բերման են ենթարկել Ռյուստեմովին: