Ահագանզ է ստացվել, որ Էրեբունու հանրակացարանի 3 հարկերում ռումբ է տեղադրված. մանրամասներ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 127/3 շենքի հանրակացարանի 6,7 և 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև սակրավորներ, կինոլոգներ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտաօպօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին հրշեջներն ու պարեկները շենքից բնակիչներին տարհանել են և կատարվում են որոնողական աշխատանքներ: Կայքի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգող քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում
Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում: Մանրամասները՝ քիչ անց:
Խոշոր ավտովթար-հրդեհ Վայոց Ձորի մարզում. մանրամասներ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան-Եր...
Նուբարաշենի հոգեբուժարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդին սպանած 24-ամյա կասկածյալը
Երեկ, դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարա...