ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավորները կոշտ բանավեճի են բռնվել հաջորդ տարվա բյուջեի պլանավորման հարցով հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ: Բանավեճը վերածվել է ծեծկռտուքի:

Կատարվածն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են թուրական ԶԼՄ-ները: Տուժածների մասին հաղորդում չի ստացվել:

Քաղաքականություն