ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիների և անհետ կորածների հարազատների և ոստիկանների միջև քաշքշուք սկսվեց

Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է։ Գերիների և անհետ կորածների հարազատները փորձում էին փակ պահել փողոցը, սակայն ոստիկանները մարդկանց հրելով փողոցից հեռացրեցին։

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուք սկսվեց։ Ոստիկանները քաղաքացիներին հրելով փորձում են հեռացնել փողոցից։ Նշենք, որ կան նաև բերման ենթարկվածներ, այդ թվում ոստիկանները բերման են ենթարկել նաև անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանին։

Նշենք, որ այս պահին փողոցը բաց է։ Հարազատները վաղ առավոտից ԱԺ-ի դիմաց էին և հանդիպում էին պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Քաղաքականություն