Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ. 36-ամյա տղամարդ է հոսպիտալացվել. Shamshyan. com

Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված փողոցի բնակիչ՝ 36-ամյա Տիգրան Տ-ն է։ Իրավապահները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Վաղարշյան փողոցում գործող բենզալցակայանի հարևանությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչ կժամանեին Արաբկիրի ոստիկանները։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են՝ որ բնակարանից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց։ Այնտեղ՝ աստիճանների դռան փականի վրա, հայտնաբերվել են արնանման հետքեր։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկաններն արդեն որոշ մանրամասներ գիտեն դեպքի վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այդ պահին չենք հրապարակում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տիգրան Տ-ն դանակի հարված է ստացել պարանոցի և ազդրի հատվածում։  

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն