Տներից մեկի ուղղությամբ կրակահերթ են արձակել․ հարուցվել է քրգործ
Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների/ կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Արցախի Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մ.Ա.-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն տվյալ պահին վերջինս և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում գտնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանցիները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափ...
Ադրբեջանի ԶՈՒ հարձակվել են հայկական մարտական դիրքերի վրա․ ՊՆ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահման...
Հայկական կողմը զոհ և վիրավորներ ունի․ Պաշտպանության նախարարություն
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհ...