Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը
Կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ներքին գործերի նախկին նախարար, գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը։
24 News-ի տեղեկություններով՝ բժիշկները խորհուրդ են տվել զերծ մնալ մարդաշատ վայրերից։
Տեր-Պետրոսյանը վարակված եղել էր կորոնավիրուսով, ինչի մասին հայտնի էր դարձել ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել էր նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Սիրադեղյանի հուղարկավորությանը ներկա է եղել առաջին նախագահի որդին՝ Դավիթը։
Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, 75 տարեկանում։ Գործչի մահվան մասին հոկտեմբերի 16-ին հայտնել էր «4-րդ իշխանություն» թերթի կայքը՝ նշելով, որ այդ մասին գուժում են Վանո Սիրադեղյանի ընտանիքը՝ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, կինը` Ռուզան Տոնոյանը։
Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Սիրադեղյանի հոգեհանգիստը, իսկ այսօր նրա մարմինն ամփոփվեց հայրենի Տավուշի մարզի Կոթի գյուղում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները
Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կող...
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Sputnik Արմենիա
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբ...
Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած՝ ադրբեջանցու ինքնությունը
Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ...
Արևի լրիվ խավարում տեղի կունենա այսօր
Արեւի լրիվ խավարում տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, հայտնում է GazetaRu-ն։ Այս օրը Արևի լրիվ խավարում տեղի կունենա առ...