«Հայաստան» հիմնադրամի գումարները չարաշահողները բացահայտվելու և պատժվելու են. Արծվիկ Մինասյան
Եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ «Հայաստան» հիմնադրամի` բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, անկախ քաղաքական տարաձայնություններից, հայտարարելո՞ւ եք, որ խնդիր գոյություն չի ունեցել և վերականգնել հիմնադրամի հանդեպ վստահությունը։ Այս մասին հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ի պատասխան| Արծվիկ Մինասյանը նշեց․«Բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են այս հանձնաժողովից արդյունավետ աշխատանք, երբեք կասկածներ չպետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների հետ կապված։ Այո, ես որպես հանձնաժողովի նախագահ հրապարակային ասում եմ` մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքելը միջոցների օգտագործման օրինականությունը։ Եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք ենք տալու մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու համապատասխան վարույթներ հարուցելուն, անելու ենք ամեն ինչ, որ վերականգվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները, ինչպես նաև ՀՀ խաթարված հեղինակությունը։ Ի վերջո «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ ամենակայացած ինստիտուտներից մեկն է եղել»։
Մինասյանն ընդգծեց, որ պետք է փարատվեն հանրության մեջ առկա կասկածանքները։
«Եթե չկան մեղավորներ, ի՞նչն է կաշկանդում մեզ հայտարարել դրա մասին։ Մենք խոսում ենք մեր հայրենիքի կարևորագույն հաստատության մասին։ Կարծում եմ, որ մենք, այդ թվում իշխանական պատգամավորները, որևէ կաշկանդվածություն չունեն ցանկացած պաշտոնատար անձի, ով առնչվում է հիմնադրամի միջոցների օգտագործման հետ, հրավիրել այստեղ և հարցեր տալ` Հանրապետության նախագահից և Կառավարության ղեկավարից սկսած»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Մենք ևս կարող ենք տարբեր գույներով ներկել աշխարհի քարտեզը. Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին
Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գ...
Ապաշրջափակման պարագայում ով է վերահսկելու երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները. Մհեր Գրիգորյանը մանրամասնում է
Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ն...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...