Ինչ խնդիրներ է առաջացրել ադրբեջանական SOCAR ընկերության կողմից՝ Գորիս-Կապան ճանապարհին բացված բենզալցակայանը
Ադրբեջանական Socar ընկերությունը բենզալցակայան է բացել Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական մաքսակետի մոտ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Որոտանի բնակիչը ասել է , որ բնակիչներն այդ հատվածից ոչ թե զգուշանալով են օգտվում, այլ բնակիչների համար այդ հատվածն ադրբեջացիներն ընդհանրապես փակել են: Միակ ճանապարհն այլընտրանքային ճանապարհն է, որի վրա աշխատանքները դեռ տարվում են:
«Այդ ճանապարհը բաց է պարսիկների համար, երևի հենց իրենց համար էլ բացել են բենզալցակայանը: Ճանապարհի այդ հատվածը մեզ համար այ պահին փակ է, մենք չենք կարող օգտվել, բնականաբար դժվար թե հայեր լինեն, որոնք գնեին այդ բենզինը»,-ասել է Որոտանի բնակիչը:
Մինչ օրս հացը մարզպետարանից են ստանում՝ օրական 130 հաց, որը բավարարում է գյուղի բնակիչների օրական սպառմանը: Հացը գյուղ է հասցվում ԱԻՆ մեքենաներով՝ այլընտրանքային ճանապարհով:
Կայքին տեղեկացրելլ են, որ քանի դեռ ձյուն չի եկել, չնայած տեղ-տեղ ցեխ է, սակայն ճանապարհը դեռ հնարավորություն է տալիս տեղ հասնելու, սակայն միայն ամենագնացներով:
Շուռնուխի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ կայքի հետ զրույցում ասել է, որ հացը մարզպետարանն է ամեն օր հացնում Շուռնուխ, իսկ այլընտրանքային ճանապարհը վերանորոգում են ու այն լինելու է բնակիչների համար միակ այլընտրանքը: Հակոբյանը վստահություն հայտնեց, որ ձմռանն էլ ճանապարհը աշխատունակ կլինի, սակայն ամենայն հավանականությամբ, միայն ամենագնացները կկարողանան երթևեկել այդ ճանապարհով:
Ինչ վերաբերվում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսակետի մոտ տեղակայված ադրբեջանական SOCAR ընկերության կողմից բացված բենզալցակայանին, Արշակյանն ասաց, որ դա ապագայում, այսպես կոչված «խաղաղ համակեցության» շրջանակներում են բացել այդ բենզալցակայանը ու հետագայում, ամենայն հավանականությամբ, երբ ճանապարհի երթևեկությունը բաց լինի նաև հայերի համար, այդպիսի հայեր էլ կգտնվեն, ովքեր կգերադասեն գնել էժան բենզինը հենց ադրբեջանական ընկերությունից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները
Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կող...
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Sputnik Արմենիա
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբ...
«Բոգոն», «Զապը», «Արտյոմ Կանևսկին» և 13 այլ քրեական հեղինակություններ բերման են ենթարկվել
ՀՀ ոստիկանությունը երեկ` նոյեմբերի 26–ին, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այ...
Եղանակային կտրուկ փոփոխություններ ՀՀ-ում․ ինչպիսին կլինի ջերմաստիճանը առաջիկայում
Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առ...