Շվեդիայի առաջին կին վարչապետը հրաժարական է տվել երդմնակալությունից ժամեր անց
Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ Մագդալենա Անդերսոնը, հրաժարական է տվել երդմնակալությունից ժամեր անց: Այս մասին հայտնել է SVT պետական հեռուստաալիքը:
Շվեդիայի խորհրդարանը (Ռիկսդագ) նրան կառավարության նոր ղեկավար է ընտրել նոյեմբերի 24-ի առավոտյան՝ իր կուսակից գործընկեր Ստեֆան Լոուենի հրաժարականից հետո։
Անդերսոնն այդպիսով գլխավորում էր «Կանաչներից» և Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունից կազմված կոալիցիոն կառավարությունը:
Խորհրդարանում նրա աշխատանքային առաջին օրը լսումներ են տեղի ունեցել բյուջեի վերաբերյալ: Քննարկման ժամանակ կառավարությանն աջակցող ցենտրիստական ուժը դուրս է եկել բյուջեի քննարկումից, ինչից հետո աջակողմյան ընդդիմության առաջարկած նախագիծը, ինքնաբերաբար ստանալով ձայների մեծամասնությունը, հաստատվել է խորհրդարանի կողմից:
Դրանից հետո «Կանաչները» հրաժարվել են աշխատել նման բյուջեով կառավարությունում և դուրս եկել կոալիցիայից, ինչը Շվեդիայում արդեն իսկ նախատեսում է վարչապետի հրաժարական:
Անդերսոնը խորհրդարանի խոսնակին ասել է, որ պատրաստ է ղեկավարել նաև միակուսակցական կառավարությունը, եթե իրեն Ռիկսդագում կրկին ընտրեն:
«Ինձ համար դա հարգանքի խնդիր է: Ես չեմ ուզում ղեկավարել մի կառավարություն, որի լեգիտիմությունը կարող է կասկածի տակ լինել»,- ասել է նա:
Անդերսոնը Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։ Նա Շվեդիայի ֆինանսների նախարարն է 2014 թվականից, ինչպես նաև դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը կառավարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել:[9de32cbd44...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...