Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նրա բնորոշմամբ` դրական հանդիպման ընթացքում հստակեցվել են որոշ հարցերի շուրջ դիրքորոշումները։
«Շատ հարցերում հակասություններ չկան, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ»,– ասաց նա։
Փաշինյանը հայտնեց, որ ընդհանուր պատկերացումներ կան տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում, թե ինչպես են աշխատելու այդ հաղորդակցությունները, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման հարցի շուրջ։
Նա նշեց, որ հանդիպման արդյունքում ընդունել է եռակողմ հայտարարություն, որում նշվում է, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անհրաժեշտ պայմաններ, անվտանգության և կայունության մեխանիզմներ։ Եվ, իհարկե, բարձրացվել են հումանիտար խնդիրներ։
«Հաստատում եմ ժողովրդից մանդատ ստացած ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան երկրի ու տարածաշրջանի համար։ Սա է մեր նպատակը»,– եզրափակեց ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել:[9de32cbd44...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...