Ջո Բայդենն արձակուրդում է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգ օրով մեկնել է Մասաչուսեթս՝ մինի արձակուրդի, հայտնել են Սպիտակ տանը՝ վկայակոչելով NBC Boston-ը, փոխանցում է «Գազետա»-ն:
Նախագահական լողավազանի լրագրողների փոխանցմամբ՝ Բայդենն արդեն ժամանել է Նանթաքետ մոդայիկ առողջարանային կղզի։
Բայդենի ժամանակացույցի համաձայն՝ նա մինչեւ շաբաթվա վերջ նախատեսված հանրային միջոցառումներ չունի, իսկ նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում նշվում է ազգային տոնը՝ Գոհաբանության օրը։ Շատ ամերիկացիներ այս տոնից առաջ եւ հետո հանգստյան օրեր կամ արձակուրդ են վերցնում, որպեսզի այդ ժամանակն անցկացնեն իրենց հարազատների հետ:
Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիին հարցրել էին, թե ինչպես կարող է պետության ղեկավարը բացատրել իր արձակուրդը «միլիարդատերերի շրջապատում», երբ գնաճը ավանդական Գոհաբանության օրվա սեղանի զգալի թանկացման է հանգեցրել:
«Հիմա ժամանակն է մի կողմ դնել քաղաքականությունը, ժամանակ անցկացնել սիրելիների հետ եւ խոսել այն մասին, ինչի համար ենք մենք շնորհակալ... Ուր էլ որ լինի նախագահը, նա կաշխատի»,- Փսակիի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Էրդողանը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Արեւմուտքին եւ Եվրոպային անգործության մեջ՝ իրենց երկրներում «...
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք». Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք»,- ասուլիսի ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկի...
Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կ...