Մեզ փորձելու են համոզել, որ սահմանների որոշարկմամբ լուծվելու են մեր բոլոր խնդիրները․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեզ փորձելու են համոզել, որ սահմանների որոշարկմամբ լուծվելու են մեր բոլոր խնդիրները՝ մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանի խորհրդանշական դաշտը զավթածները տարիներ շարունակ թաքուցյալ և անթաքույց կերպով քարոզում էին «Արցախն է ձեր լավ չապրելու պատճառը» կեղծ և քայքայիչ մտայնությունը։ Սահմանների որոշարկմամբ «որոշարկվելու» է միայն մեկ բան՝ այն հերթական կետը, որտեղից թշնամին շարունակելու է Հայաստանի բռնազավթման հաջորդ փուլը կոշտ և փափուկ ուժի բոլոր հնարավոր միջոցներով։
Հետևաբար, ազգային միակ իրական անվտանգային օրակարգը պետք է լինի մեր բանակի արագ և որակյալ վերականգման ու արդիականացման գործընթացը և թշնամու հետ հաջորդ բախմանը պատրաստվելը»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։