Տավուշում փլուզման հետևանքով մահացածը 3-ամյա աղջնակ է. 6-ը հոսպիտալացված են. մանրամասներ
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին ահազանգ է ստացել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ փլուզման պահին 7 քաղաքացի գտնվել է պատշգամբում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-...
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Ford Transit-ը մԽրճվել է КамАЗ ավտոցիստեռնի մեջ. կա տուժած. Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապար...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Նիվան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, կա տուժած. Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմե...
Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի. վերջինս հոսպիտալացվել է. Shamshyan. com
Նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյ...