Քաղաքականություն

«Ձեռքերը լվացել են Արցախից, վաղն էլ Հայաստանն է հանձնվելու Թուրքիային և Ադրբեջանին». ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար

«Ձեռքերը լվացել են Արցախից, վաղն էլ Հայաստանն է հանձնվելու Թուրքիային և Ադրբեջանին». ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի մասին վաղ է խոսել, քանի դեռ միջազգայնորեն չի ամրագրվել, թե ինչպես է կազմակերպվելու Արցախի կարգավիճակի հետագա…

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի մասին վաղ է խոսել, քանի դեռ միջազգայնորեն չի ամրագրվել, թե ինչպես է կազմակերպվելու Արցախի կարգավիճակի հետագա քննարկումների գործընթացը, որոնք են լինելու այդ քննարկումների սկզբունքները և նպատակները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։ 

«Մենք Արցախի խնդիրը պետք է ամբողջությամբ հասկանանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի լիարժեք վերականգմամբ, այս ուղղությամբ պետք է արվեն համապատասխան ճշտումները, հայտարարությունները, հետո նոր անցնեն սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա։ 
Իսկ առանց այդ ճշտումների սահմանագծման անցնել նշանակում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել։ Զաքարյանի խոսքով` առանց այն էլ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանն այսօր հայտնվել է խոցելի իրավիճակում։ Այսպես շարունակելու դեպքում ՀՀ-ն ի վիճակի չի լինի պաշտպանել իր շահերը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու տարածքների անձեռնմխելիությունը։ 

Նախկին փոխնախարարի կարծիքով` Փաշինյանի կաբինետն արդեն ձեռքերը լվացել է Արցախից, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ վաղն էլ Հայաստանն է հանձնվելու Թուրքիային և Ադրբեջանին։ 
Նշենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Փաշինյանը նշել էր` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։ 

 

Նմանատիպ հոդվածներ

«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը՝ ըստ նշանակության». «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար

Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հ...

ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. Ավետիք Իշխանյան

Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Այս մասին ֆեյսբուք...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250