Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղերի խնդիրները լուծող կա. Սյունիքի մարզպետարանը՝ Գորիսի փոխհամայնքապետին
Սյունիքի մարզպետարանից արձագանքել են Գորիսի փոխքաղաքապետի հայտարարություններին։
«Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաեւ խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։ Ինչպես նաեւ, այսուհետ եւս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը։ Նա նաեւ նշել է, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, եւ չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի։ Դա եւս ապատեղեկատվություն է․ նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երեւանում, իսկ արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը»,-հայտնում են մարզպետարանից։
Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում ու հարցրել, թե «ով պետք է այդ մասին մտածի»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...