Պայմանավորվածություն եղել է. մինչև երբ կարող էին ՀՀ քաղաքացիներն օգտագործել Գորիս-Կապան ճանապարհը
Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ եղել է պայմանավորվածություն այն մասին, թե որքան ժամանակ Գորիս-Կապան ճանապարհը մնա Հայաստանի վերահսկողության ներքո:
«Ընդհանուր առմամբ, այդպիսի պայմանավորվածություն եղել է։ Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը։ Իհարկե, այս ընթացքում որոշ խոչընդոտներ ստեղծվել են, բայց մինչև երեկ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործել են», - ասել է նա։
Զրույցի ընթացքում ԱԽ քարտուղարը ևս մեկ անգամ հաստատել է Գորիս-Կապանի շուրջ ադրբեջանցիների հետ պայմանավորվածության փաստը՝ նշելով․ «Նախնական պայմանավորվածությունը, ինչպես արդեն նշեցի, որ որոշակի ժամանակ մենք օգտագործենք այդ ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք։ Միայն դրա շուրջ է եղել պայմանավորվածությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...