Քաղաքականություն

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում էր այս…

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում էր այս նախագիծը, որտեղ նշվում է, որ չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Կառավարությունն այսօր որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել «Սյունիք» օդանավակայանին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Նշվում է, որ «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն ֆինանսական պարտավորություններ ունի ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես, ունի ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ, հարկեր. ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմել է 49.5 մլն դրամ։ Այս ծախսերը վճարելու համար էլ կառավարությունը գումար կտրամադի օդանավակայանին։

 

Հիշեցնենք` Կապանի՝ խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017–ին։

90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը գնդակոծության ենթարկել: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:

ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել էին 2020թ–ի դեկտեմբերի 5-ին։

ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջների համաձայն` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել էր օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ:

«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում էր շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250