Արմեն Գրիգորյանը հայտնել է, թե որ ճանապարհով ադրբեջանցիները կարող են ՀՀ տարածքով հասնել Նախիջևան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, թե որ ճանապարհով ադրբեջանցիները կարող են ՀՀ տարածքով հասնել Նախիջևան։
«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ (Բջնակ), ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ հիմա քննարկվում են այդ հարցերը։ ԱԽ քարտուղարը շեշտեց, որ ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ, որոշելու` որ ճանապարհները կամ մուտքերն են օգտագործվելու ապաշրջափակման համար։
Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից սահմանված անցակետերի արդյունքում ստեղծված իրավիճակին, նա նշեց, որ ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի. «Այս պահին մենք ճանապարհները բարեկարգելու աշխատանքներ ենք կատարում։ Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է։ Նոյեմբերի 10-ին արդեն պատրաստ էր Կապան-Տաթև ճանապարհը։ Ինտենսիվ աշխատում ենք այլ ճանապարհների վրա»,- ասաց Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...