Անձրև և կարկուտ է կանխատեսվում․ ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կմնա
Երևանում oգոստոսի 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օգոստոսի 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 16-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նմանատիպ հոդվածներ
Մարդուն վրաերթի ենթարկելու դեպքում հնարավոր է ազատվել քրեական պատասխանատվությունից
Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ լրացնելով 342-րդ հոդվածը։ Հոդվածը...
ՊՆ-ն փորձում է ակտիվացնել պայքարը բանակային անառողջ բարքերի դեմ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սե...
Կառավարությունը նախատեսում է կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ .Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են երկո...
ԱՄՆ-ն գործընկերներին կպահանջի ընտրություն կատարել ԱԲ մրցավազքում՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև
ԱՄՆ-ը պատրաստվում է տասնյակ երկրների հորդորել կողմնորոշվել Չինաստանի հետ արհեստական բանականության ոլորտում մրցակցության...