Տաթև-Աղվանի ավտոճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է. նախարար
Տաթև-Աղվանի ավտոճանապարհի ասֆալտապատումն արդեն ամբողջովին ավարտվել է, փաստացի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։
«Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում նախապատրաստեցինք, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլը անցնենք և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասաց Գնել Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչա...
Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև. 24News
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ...
100-ավոր քաղաքացիներ չեն պատվաստել, բայց ստացել են պատվաստումը հավաստող կեղծ թուղթ
Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետությ...