Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել. կառավարությունից պատասխան ենք պահանջելու. պատգամավորը հանրահավաքի կոչ է անում
Առավոտյան՝ 11:00-ին, եկեք Հանրապետության հրապարակ՝ դիմադրենք: Նման հայտարարությամբ ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմն այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրելու:
«Կա մի ԱԽՔ, Արմեն Գրիգորյան անունով, որն այսօր Հ1 եթերում հայտարարեց, թե Երեւան-Կապան ճանապարհը վերջին 15 տարիներին լավագույն վիճակում է ու զուգահեռ տեղեկացրեց, թե Ադրբեջանն արդեն կեսգիշերից մաքսակետեր է դնում Գորիս-Կապան մարուղու վրա։ Ուղեղի հարթությունը որքա՞ն պետք է լինի, որ հպարտանա կորսված Հայրենիքից հետո կածանի ասֆալտապատման որակով։ Սրա՞նք էին ասում՝ մենք ենք տերը մեր երկրի։ Սրանց տիրոջ մերը։ Դավիթ Սանասարյան, էս ԱԽՔը ընկերդ չէ՞ր։ Սերժ էիք մերժում։ Արմեն Գրիգորյանի մասին բան չունե՞ս ասելու:
Առավոտյան՝ 11:00-ին, եկեք Հանրապետության հրապարակ՝ դիմադրենք: Դիմադրու՞մ ենք, եկեք դիմադրենք: Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։ Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»,- գրել է Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...